Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մարտ / 2022 : 17-36

Պուտինը Զելենսկիի հետ հանդիպման համար վեց պայման է առաջադրել

Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հնարավոր բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է Hürriyet-ը, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը լրագրողներին ներկայացրել է Կրեմլի 6 պայմանները, որոնց դեպքում Պուտինը կհամաձայնի խոսել Զելենսկիի հետ։

Ռուսաստանի 6 պայմանները՝ ստորև․

1 – Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, այսինքն՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց
2 – Ապառազմականացում և փոխադարձ անվտանգության երաշխիքներ
3 – «Դենացիֆիկացում»
4 – Ուկրաինայում ռուսերենի օգտագործման խոչընդոտների վերացում
5 – «Ղրիմի ճանաչում»
6 – Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախության ճանաչում։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի թղթակցին ասել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, բայց ասում է, որ եթե բանակցությունները ձախողվեն, «դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 58836անգամ
Վերջին լուրեր