22 / Մարտ / 2022 : 10-39
Պատրաստ եմ Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի ճանաչման հարցը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի Հանրապետությունների ճանաչման հարցը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը, նշելով, որ Զելենսկին այդ մասին հայտարարել է օտարկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Իսկ այնտեղից ինչ-որ ելք գտնելու համար դուք պետք է կատարեք այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»:
Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այդ հանդիպմանն այս որոշումը չի կայացվի։ Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա ամեն դեպքում դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ նաև Ռադան, և Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է նա։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
21649անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...