Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մարտ / 2022 : 12-38

ՌԴ Գլխավոր շտաբը «սխալմամբ» կորուստների տվյալներ է հրապարակել

Համաշխարհային զլմ-ներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ կրեմլամետ Կոմսոմոլսկայա պրավդա թերթում մարտի 20-ին հրապարակվել է ռուսական բանակի կորուստների մասին տվյալ ՌԴ ԶՈՒ ԳՇ-ին հղումով։ Նշվել է մոտ 10 հազար զոհերի եւ մոտ 16 հազար վիրավորների մասին։ Այնուհետեւ այդ հատվածը հեռացվել է թերթի հոդվածից։ Գրել է Lragirը։

ԿՊ-ի խմբագրությունը դա բացատրել է հաքերային միջամտությամբ, բայց այս վարկածը հերքվում է բազմաթիվ փաստերով։ Ավելի հավանական է այն վարկածը, ըստ որի ռուսական հանրությանն այդ ձեւով է փոխանցվում կորուստների մասին տեղեկատվությունը։

Մարտի 2-ից ի վեր ՌԴ ԳՇ-ն սեփական կորուստների տվյալները չի հրապարակում։ Հնարավոր է նաեւ՝ բանակի ղեկավարությունն այդպիսով փորձում է կանգնեցնել քաղաքական ղեկավարությանը, ռուսական բանակում դժգոհությունների, ռեզերվների ու սպառազինության խնդիրների եւ ՌԴ ուժային կառույցների միջեւ սրված հակասությունների ֆոնին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 137323անգամ
Վերջին լուրեր