22 / Մարտ / 2022 : 18-14
Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջման շուրջ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը
Կրեմլը չի հայտնում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մանրամասները՝ գործընթացին չվնասելու համար, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և կարող են լինել և պետք է լինեն ինչ-որ ներքին ընթացակարգեր»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ փոխզիջումների վերաբերյալ Ուկրաինայում հնարավոր հանրաքվե անցկացնելու գաղափարին։
«Բայց բացի այս, կա նաև սուբստանցիա, որը գտնվում է երկու պատվիրակությունների միջև բանակցությունների փուլում, ես չեմ կարող խառնվել այդ սուբստանցիաների մանրամասներին, մենք համոզված ենք, որ այս պահին դրանք հրապարակայնացնելը միայն կարող է վնասել բանակցային գործընթացին, որն առանց այն էլ ուզածից շատ ավելի դանդաղ ու բովանդակալից է ընթանում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով:
«Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին», - ավելացրել է Զելենսկին։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
35634անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...