Արսեն Թորոսյանը արտակարգ դրությունը երկարացնելու մասին

Այս պահին ունենք ծանր վիճակում գտնվող 80, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 պացիենտ: Ազատության հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ աճում է ինչպես ծանր վիճակում գտնվողների, այնպես էլ թոքաբորբ ունեցողների թիվը, ինչը բնական է, քանի որ աճում է բացարձակ թիվը:
Հարցին՝ մայիսի 14-ին վերջանում է արտակարգ դրությունը, հնարավո՞ր է այն երկարցվի, նա արձագնքեց. «Փաստ չէ, որ վերջանում է. 14-ից մի քանի օր առաջ որոշում կկայացվի երկարացնե՞լ, թե չէ: Նույնիսկ սահմանափակումների ռեժիմը թեթև պահելով՝ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը պահպանվի»: