Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մարտ / 2022 : 20-07

Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է 20,3 տոկոսով

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է գրեթե 1350 դոլարի՝ համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների, գրում է AiF-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 16:10-ի դրությամբ Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների արժեքը հատել է հազար խորանարդ մետրի դիմաց 1353 դոլարի սահմանագիծը։ Առևտրի սկզբից վառելիքի ինքնարժեքն աճել է 20,3%-ով։

Գազի գների բարձրացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին ռուսական բնական գազի մատակարարումների դիմաց վճարումները վերածել ռուբլու։ Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մատակարարել կապույտ վառելիք՝ նախապես համաձայնեցված ծավալներին համապատասխան և պայմանագրերով նախատեսված գներով։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև՝ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ


Դիտվել է 10127անգամ
Վերջին լուրեր