Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2022 : 09-18

ՄԱՐՏԻ 24-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


ԽՈՅԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին ունի իր սեփական կյանքը և իր անկյունները, որտեղ դուք տեղ չունեք: Պատճառն այն է, որ դուք պարզապես տարբեր եք և երբեք էլ նույնը չեք դառնա, որովհետև, ինչպես հայտնի է ֆիզիկայի դասընթացից, միանման (հավասարապես) լիցքավորված մասնիկները վանում են միմյանց:

ՑՈՒԼԵՐ

Այսօր դուք լրջորեն կանհանգստանաք ձեր սիրելի մարդու համար, քանի որ նրա վարքագիծն իսկապես անհասկանալի կլինի ձեզ համար: Սակայն չարժե չափից շատ անհանգստանալ նրա կյանքի և առողջության համար. նա չափահաս է և ողջամիտ, այդ իսկ պատճառով նա պարզապես ինքն իր հետ չի անի մի բան, որը նրան դուր չի գա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ սիրում եք ձեր սիրելիին անկախ այն բանից, թե նա ինչպես է իրեն պահում, ինչ է անում և ինչ է իրենից ներկայացնում: Զգացողությունը շատ ջերմ է և հաճելի, սակայն չարժե տարվել դրանով. այն կարող է ձեզ շատ հեռուն տանել: Այնպես արեք, որ ձեր մեջ գոնե մի փոքր քննադատողական մտածողություն մնա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հարմար օր է ինչ-որ մեկի հետ ձեր գաղտնի մտքերով կիսվելու համար: Արեք այդ առանց շտապելու և մանրամասն: Եթե ձեզնից դեռ չեն փախչել, ուրեմն իսկապես սիրում են:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համոզել ձեզ անել մի բան, որը նրա տեսանկյունից ավելի քան ճիշտ, բնական ու տրամաբանական կլինի, իսկ ձեր տեսանկյունից՝ անմտություն և անտրամաբանություն: Փոխզիջում, ավաղ, աստղերն այստեղ չեն տեսնում. ստիպված եք ընտրություն կատարել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք պատրաստ եք ամեն ինչի, անգամ գլխի վրա կանգնելուն՝ հանուն ձեր սիրելի մարդու ժպիտի: Սակայն դուք ունեք բոլոր հիմքերը հուսալու, որ նման բանի գնալու կարիք չի լինի: Մի քանի մեղմ խոսքերն ու անկեղծ փոխզիջումները բավական կլինեն:



Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփումը թե հոգեւոր եւ թե վերացական երջանկություն կպարգեւի: Հնարավոր է, ձեզ հաջողվի տնտեսել, սակայն ձեր դրամապանակի պարունակությամբ գոհ կլինեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր հնարավոր է առաջանա որոշ անհետաձգելի գործեր: Պատրաստ եք դրան, թե ոչ, աստղերը խորհուրդ են տալիս անել ամեն հնարավորը սիրելիի հետ: Ձեր հոգեւոր օգնությունը սիրելիի համար մեծ նշանակություն կունենա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Երբեք մի վերադարձեք անցյալ: Դրանից ոչ մի օգուտ չեք ունենա, իսկ ցավն ու հիասթափությունն այս օրերին այնքան շատ են: Ապրեք այսօրվա կյանքով եւ թող ձեզ իր ջերմությամբ համակի ձեր իրական սերը, այլ ոչ նախկին ընտրյալը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօ սիրելին կվերադարձնի իր պարտքերը, որոնց մասին դուք անգամ մոռացել էիք: Թող նրա այդ քայլը ձեզ համար անսպասելի վերաբերմունք լինի. նա ոչինչ չի մոռանում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելիի համար դժվար կլինի հասկանալ, թե որտեղ է ինքը սխալվել: Փորձեք բացատրել նրան եւ արեք ամեն ինչ, որպեսզի նա չվիռավորվի ձեզնից:

ՁԿՆԵՐ

Մի թաքցրեք ձեր խնդրրները: Բարձրաձայնեք դրանք: Պատմեք դրանց մասին ընտրյալին: Նա կկարողանա օգնել ձեզ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47381անգամ
Վերջին լուրեր