Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2022 : 10-58

Ուկրաինացի մոգերն ու կախարդները մարտի 31-ին հատուկ ծես կանցկացնեն՝ Պուտինին իշխանությունից հեռացնելու համար

Ուկրաինացի մոգերն ու վհուկներն արձագանքել են երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի կոչին և պատրաստվում են մի շարք ծեսեր անցկացնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելու, նրան տապալելու, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։

Ինչպես գրում է unian.net-ը, Արեստովիչը մարտի 22-ին Facebook-ում դիմել է ուկրաինացի մոգերին, ինչից հետո օկուլտ համայնքը հայտնել է այս նախաձեռնությանն աջակցելու ծրագրերի մասին:

«Մարտի 31-ին՝ 29-րդ լուսնային օրը՝ թուղթուգրի և անեծքի օրը, մենք՝ Ուկրաինայի վհուկներս, օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով, կկատարենք ուկրաինացի ժողովրդի թշնամուն՝ Վլադիմիր Պուտինին, պատժելու արարողակարգ»,- ասվում է ուղերձում։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ծեսը բաղկացած է լինելու 3 մասից. առաջինը տեղի կունենա Ուկրաինայի լեռներից մեկում։

Ծեսի երկրորդ մասը նախատեսված է ապրիլին՝ օտարերկրյա գործընկերների ներգրավմամբ։ Եթե առաջինը համեմատաբար քիչ ազդեցություն կունենա Պուտինի վրա, ապա երկրորդը ակնկալվում է էական ազդեցություն ունենալ:

Արարողության նպատակների թվում է նաև ուկրաինական բանակին աջակցելը։ Ուկրաինացի մոգերը կոչ են արել իրենց արտասահմանցի գործընկերներին աջակցել նախաձեռնությանը և միանալ միջոցառումներին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 35052անգամ
Վերջին լուրեր