Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2022 : 15-05

Պեսկովը կոչ է արել չհավատալ Շոյգուի առողջական խնդիրների մասին լուրերին

Կրեմլը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջական խնդիրների մասին մամուլում հայտնված լուրերը, իսկ հանրության առաջ նրա բացակայությունը բացատրել է Ուկրաինայում հատուկ գործողության մեջ նրա ընդգրկվածությամբ:

«Պաշտպանության նախարարն այժմ շատ անհանգստություններ ունի, ինչպես հասկանում եք: Հատուկ ռազմական գործողություն է ընթանում: Այժմ մեդիաակտիվության ժամանակը չէ»,- «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը կոչ է արել չհավատալ Շոյգուի առողջական խնդիրների մասին ԶԼՄ-ների հրապարակումներին։

«Դիմե՛ք պաշտպանության նախարարությանը»,- հավելել է նա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 23936անգամ
Վերջին լուրեր