Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2022 : 18-34

«Ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են, մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Արցախից ստացված լուրերի ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են,մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ Սա է կապիտուլյանտի խոստացած ապագան ու խաղաղությունը»։




ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա: Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»:



Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ Արցախից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել, մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են դեպի Քարագլուխ։ «Սա է կապիտուլյանտի խոստացած ապագան ու խաղաղությունը»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որում ասված է․ «Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:
Դիտվել է 169579անգամ
Վերջին լուրեր