Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մարտ / 2022 : 09-02

ՄԱՐՏԻ 25-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք վերանայել հին լուսանկարները: Դա կօգնի, որ ոչ միայն վերհիշեք անցյալը, այլեւ հասկանաք, թե ինչ է ձեզ պակասում ներկայում: Ընտրեք որեւէ հաջողված լուսանկար եւ տեղադրեք այն շրջանակի մեջ: Ձեր սիրելիին դա հաճելի կլինի:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ մի բան կբացատրի, որը սկզբում դժվարությամբ կընկալեք, սակայն հասկանալուց հետո ձեզ ավելի թեթեւացած ու հանգիստ կզգաք: Չմոռանաք այդ զգացողության համար շնորհակալություն հայտնել սիրելիին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելիի եւ ձեր միջեւ որոշ ժամանակ առաջ կոնֆլիկտ է եղել, որը դուք երկուսդ տարբեր ձեւերով եք ընկալել: Ձեր սիրելին այն ժամանակ չէր արտահայտվել, բայց այս անգամ նա կխոսի եւ կբացի բոլոր խաղաքարտերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ցանկացած պահի կարող է ձեր օգնության կարիքն ունենալ: Այնպես որ` զգոն եղեք. Մի անջատեք հեռախոսը կամ համակարգիչը: Պատրաստ եղեք, որ, միգուցե, ստիպված լինեք շտապ գնալ նրան տեսնելու:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելիին այսօր կթվա, թե նա ամեն ինչ գիտի ձեր մասին եւ շատ պարզ տեսնում է ձեր արարքների նպատակները: Փորձեք շատ բարձր չծիծաղել նրա հայտարարությունների վրա: Միգուցե, նա ինչ-որ տեղ ճիշտ է…

ԿՈՒՅՍԵՐ

Կիսվեք ձեր սիրելիի հետ ձեր գաղափարներով, սակայն չզարմանաք, եթե նա չհամաձայնվի ձեզ հետ: Նա դա ձեզ նեղացնելու համար չի անում, պարզապես, իրավիճակից ելնելով` նրա կարծիքն այլ է:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կվերհիշեք ձեր նախկին հարաբերությունները: Ինքներդ ձեր վրա կզանրմանաք, թե ինչպես էիք հանդիպում տվյալ մարդու հետ: Ամեն դեպքում` եթե այդ փորձությունը չլիներ, դուք ձեզ այսօր այդքան երջանիկ չէիք զգա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք ձեր հրաբերություներին նայել ոչ թե ձեր, այլ ձեր սիրելիի աչքերով: Դուք ձեզ համար բազում բացահայտումներ կանեք: Որոշներն այդքան էլ հաճելի չեն լինի…

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Բնական է, որ դուք եւ ձեր սիրելին ամբողջությամբ նույն մարդը չեք կարող լինել: Նա ունի իր հետաքրքրությունները, դուք` ձեր: Եթե դուք այդքան նման լինեիք, հետաքրքիր չէիք լինի ոչ շրջապատի, ոչ էլ միմյանց համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հաճելի անակնկալ մատուցել ձեզ: Հայտնի չէ, թե որքանով նրան դա կհաջողվի, բայց այն փաստը, որ նա ցանկանում է ձեզ երջանկացնել, արդեն գովեստի է արժանի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն շատ տարօրինակ կպահի: Այնքան տարօրինակ, որ դուք կսկսեք մտածել, թե դա նա չէ: Մի խոսքով, ստիպված կլինեք դիմանալ նրա պահվածքին եւ հուսալ, որ շուտով նա կրկին առաջվանը կդառնա:

ՁԿՆԵՐ

Ձեր կողակիցը կարծում է, թե դուք անտանելի եք դարձել, դուք էլ նմանատիպ կարծիք ունեք նրա մասին: Կարճ ասած` այսօրվա օրը սիրային հարցերում հաջողակ չես համարի. Միգուցե, արժե՞ որոշ ժամանակ առանձնանալ…
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35582անգամ
Վերջին լուրեր