Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մարտ / 2022 : 13-21

Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն. ՌԴ ԱՆ

Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան տարածվող այն լուրերի, որ Ժիրինովսկին այսօր մահացել է:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ևս Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին տեղեկությունները հերքել է՝ նշելով.

«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ, նա ողջ է, վիճակը իսկապես ծանր է: Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել: Մենք անհանգստացած ենք, իհարկե, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է քաղաքական գործիչը «Տելեգրամ»-ի ալիքում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30642անգամ
Վերջին լուրեր