Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մարտ / 2022 : 13-03

Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում՝ շփման գծում: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:

«Քննարկվել է իրավիճակը շփման գծում», - ասել է նա լրագրողներին:

Ինչպես ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման արդյունքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19998անգամ
Վերջին լուրեր