Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մարտ / 2022 : 16-06

Մեր իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված․ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել

Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով այսօր՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել՝ «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է artsakhtert.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Նշելով ահաբեկչական Ադրբեջանի գործողությունների հետևանքով արցախահայության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգները, հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության:

«Մեր իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված: Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար կետերը, ադրբեջանական զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում: Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել, մեկ բռունցք դառնալ, կանգնել արցախահայության կողքին»,-նշել են «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9369անգամ
Վերջին լուրեր