26 / Մարտ / 2022 : 18-18

Երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Ճարտարից էր, 2 շաբաթվա պայմանագրային զինծառայող (լուսանկար)

Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Արցախի Ճարտար քաղաքից էր. նա ընդամենը 2 շաբաթվա զինծառայող էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը:

«Շատ բարի, լուսավոր, պատրաստակամ, հումորով մարդ էր, երկու շաբաթ էր, ինչ անցել էր ծառայության ու շատ երկար էր սպասում որ ստացվեր պայմանագրային ծառայության անցնելը»,- պատմեց նա:

Իշխանը ամուսնացած չէր, ունի 3 եղբայր եւ մեկ քույր:

Իշխանի քրոջ ամուսինն էլ զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 43764անգամ
Վերջին լուրեր