26 / Մարտ / 2022 : 18-59

Քարագլուխ բարձունքի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են․ իրադրությունը շարունակում է լարված մնալ

Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 47227անգամ
Վերջին լուրեր