28 / Մարտ / 2022 : 09-36


Ադրբեջանը հետ է քաշել իր զորքերը Փառուխից. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է,որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Արցախի Փառուխ գյուղից։ ՌԴ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Անցկացված բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները հետ է քաշել Փառուխ բնակավայրից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում։ «Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 47489անգամ
Վերջին լուրեր