Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մարտ / 2022 : 14-11

ՌԴ-ն կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ է համարում,որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման շարունակությունն ապահովելն է», - ասել է Պեսկովը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10754անգամ
Վերջին լուրեր