28 / Մարտ / 2022 : 17-36

ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Հայաստանը ՌԴ-ին կործանիչներ է փոխանցել Ուկրանիայի դեմ կիրառելու նպատակով

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը Yelaket.am-ը ներկայացնում է ստորև.



««Հերքում

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։

Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար»,- նշված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 101989անգամ
Վերջին լուրեր