29 / Մարտ / 2022 : 10-18

Հայկական կողմը չեզոքացրել է հակառակորդի ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և 14 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը, ներխուժելով Արցախ, գրավել էին Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել նաև հարվածային ԱԹՍ։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմին այդ ժամանակահատվածում հաջողվել է չեզոքացնել թշնամու ԱԹՍ։ Մեր տրամադրության տակ են հայտնվել չեզոքացված ԱԹՍ-ի լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։

Նշենք, որ պաշտոնական տեղեկատվությունը այս ամենը մինչ օրս չի ներկայացրել։








Դիտվել է 81744անգամ
Վերջին լուրեր