29 / Մարտ / 2022 : 10-35
Չկա ռուբլով վճարում, չի լինի գազ. Պեսկով

Ռուսաստանը մտադիր չէ բարեգործությամբ զբաղվել և Եվրոպային անվճար մատակարարել իր բնական գազը: Մոսկվան, եթե ԵՄ-ն հրաժարվի այդ մատակարարումների համար վճարել ռուբլով, կուսումնասիրի իրավիճակը և հետագա որոշումներ կկայացնի։ Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի, երբ նրանք մերժեն այս հնարավորությունը: Երբ մենք իմանանք վերջնական որոշումը, կուսումնասիրենք, թե ինչ կարելի է անել: Սակայն մենք միանշանակ մտադիր չենք այս առումով բարեգործությամբ զբաղվել, անվճար գազ ուղարկել Արևմտյան Եվրոպա»,- ասել է ՌԴ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով արևմտյան երկրների հայտարարությունները, թե իրենք չեն պատրաստվում ռուբլով վճարել ռուսական գազի համար։
«Չկա վճարում, չկա գազ»,- զգուշացրել է Պեսկովը։

«Իհարկե, մենք չէինք ուզենա դա տեսնել մեր իրականության մեջ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հաղորդավարի այն նկատառմանը, որ Գերմանիան և մի շարք այլ երկրներ, որոնք վաղուց ռուսական գազի առանցքային գնորդներից են եղել, այժմ խոսում են կապույտ վառելիքից հրաժարվելու մասին:
Պեսկովն ասել է, որ Արևմուտքի պետությունները իրականում լայնամասշտաբ տնտեսական պատերազմ են սանձազերծել Ռուսաստանի դեմ։
Մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ՓԲԸ-ին մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել անբարյացակամ երկրների հետ գազի համար վճարումները ռուբլով ստանալու համար։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
16989անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...