29 / Մարտ / 2022 : 11-10

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում մարտի 29-ի դրությամբ

Հայաստանում մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 484 դեպք, որից 409 հազար 853-ը`առողջացած, 8611-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2344 բուժառու:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել է 34 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 971 հազար 201-ի:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19228անգամ
Վերջին լուրեր