30 / Մարտ / 2022 : 13-39

Գարիկ Սարգսյանը մեծ շուքով, քեֆ-ուրախությամբ նշել է Վեդիի առումը (տեսանյութ)

Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտման վտանգ կա, նորընտիր համայնքապետ Գարիկ Սարգսյանը երեկ մեծ շուքով նշել է Վեդիի առումը, գրում է Hraparak.am-ը։

Մարզի ռեստորաններից մեկում հավաքել է կուսակցական եւ մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել։

Տեսանյութն իր էջում հրապարակել է Մխչյան գյուղի ՔՊ-ական ղեկավարը, որն արդեն հեռացրել է այն իր էջից։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 97157անգամ
Վերջին լուրեր