Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2022 : 14-30

ՊՆ-ն հերքում է Երասխում 2 վիրավորի մասին լուրը

«Այս գիշեր Երասխի ուղղությամբ հայկական դիրքերին թշնամու կողմից նորից կրակոցներ են հնչել, տեղի բնակիչների անհանգստություններին ու վիրավորների մասին շրջանառվող տեղեկատվությանը Պաշտպանության նախարարությունից փարատող լուրով են արձագանքում. «Փոխհրաձգություն տեղի չի ունեցել։ Հերքում են նաև երկու վիրավորի մասին տեղեկատվությունը»:

Նշենք, որ նախօրեին էլ նույն բնակավայրից մարդիկ հայտնում էին՝ Երասխի դիքերի ուղղությամբ երեկ կեսօրից հետո սկսված թշնամու սադրիչ կրակոցների մասին:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը բնականոն վիճակ է սա համարում, Yerevan.Today-ի հետ զրույցում ասում է «էդ կրակոցները գրեթե ամեն օր էլ լինում են, բայց, փառք Աստծո, լուրջ բան չկա»»,- գրում է Yerevan.Today-ը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39722անգամ
Վերջին լուրեր