31 / Մարտ / 2022 : 11-38

ՍՈՒ-30 ՍՄ-ները Հայաստան ներկրվելու օրվանից ՀՀ սահմանները ոչ մի անգամ չեն լքել. վարչապետ

Տեղեկությունը, թե Հայաստանը չորս ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար, «աղաղակող ապատեղեկատվություն է», կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները Հայաստան ներկրվելու օրվանից ՀՀ սահմանները ոչ մի անգամ չեն լքել:

Հիշեցնենք՝ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել էր մի նյութ, որում պնդում էր, թե իբր Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով:

Հրապարկման մեջ արվել էր ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար:

«Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա. ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որ երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչներրի ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը, սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է», - ասաց Փաշինյանը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։





Դիտվել է 19587անգամ
Վերջին լուրեր