31 / Մարտ / 2022 : 13-10

«Արդեն 9 մարդու համոզել եմ հայրենադարձվել Հայաստան»․ Կանադայից հայրենիք վերադարձած Րաֆֆի Էլիոթ

Կանադայից Հայաստան վերադարձած և այստեղ բնակություն հաստատած Րաֆֆի Էլիոթը ՀայExpress նախագծի շրջանակներում պատմել է մոր և հոր հանդիպման, օտար երկրում հայկական դպրոց հաճախելու հետաքրքրությունների մասին, ինչպես նաև՝ հայրենադարձվելու որոշումը կայացնելու առավելությունների և դժվարությունների մասին։

Րաֆֆին պատմել է․ «Մայրս ինձ ասել էր, եթե դու Հայաստան ես մնալու, ապա չես կարող տեղացիներից գործատեղ «գողանաս», պետք է ստեղծես, հետևաբար որոշեցի գործարար դառնալ ու իմ առաջին IT ընկերությունը բացեցի, որը բավական հաջող էր»։

Այնուհետև Րաֆֆին ևս մի քանի բարեհաջող նախաձեռնություններով է հանդես եկել։ Հայաստանում նա հանդիպել է նաև իր կնոջը և այժմ նրանք մեծացնում են իրենց երեխային։

Հետևե՛ք Ելակետ լրավականի ու Բարձունք ՀԿ-ի համատեղ ՀայExpress նախագծին և դեռ բազում յուրահատուկ պատմությունների կծանոթանաք։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ավելի մանրամասն ներկայացվող տեսանյութում՝ ստորև
Դիտվել է 11940անգամ
Վերջին լուրեր