Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2020 : 20-33

Հնարավոր է արդյո՞ք վարակվել կորոնավիրուսով տանը

Համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անատոլի Ալշտեյն կարծիքով  կորոնավիրուսով տանը վարակվելու հավանականությունը քիչ է։ Այս մասին հայտնում է russian.rt.com։

Ալշտեյնը  ասել է, որ տանը սննդի կամ ջրի միջոցով կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդությունը կընթանա որպես աղիքային վարակ:

Վարակաբանը խորհուրդ է տվել օգտագործել եռացրած ջուր, լվանալ մրգերն ու բանջարեղենը և մթերքները խանութից գնելուց հետո ենթարկել ջերմային մշակման:

Ալշտեյնը նշել է, որ պետք է  հաճախակի լվանալ ձեռքերը և պահպանել 2 մետր հեռավորություն ուրիշ մարդկանցից։

Դիտվել է 48947անգամ
Վերջին լուրեր