31 / Մարտ / 2022 : 15-43

Շուշին հռչակվել է 2023 թվականին թյուրքական աշխարհի մայրաքաղաք

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են հերթական որոշման մասին, որն առնչվում է Շուշիին։

Քառասունչորսօրյա աղետալի պատերազմի հետևանքով ադրբեջանաթուրքական ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքը հռչակվել է թյուրքական աշխարհի 2023 թ-ի մայրաքաղաք։ Այս մասին որոշումն ընդունվել է TURKSOY-ի խորհրդի նիստի ընթացքում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Շուշին հռչակվել է 2023 թվականին թյուրքական աշխարհի մայրաքաղաք։ Որոշումն ընդունվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում այսօր կայացած TURKSOY-ի մշտական խորհրդի արտահերթ նիստում»,–հայտնում է APA.az-ը։



Դիտվել է 36730անգամ
Վերջին լուրեր