Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Ապրիլ / 2022 : 10-29

ՌԴ-ն հրթիռային համակարգեր է տեղափոխում Բելառուս. Ուկրաինայի ՊՆ

Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել (Բելառուս): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, գրում է «Ուկրինֆորմ»-ը։

«Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու իր ծրագրերից, նա նաև ոտնձգություն է անում Խարկովի շրջանի վրա և փորձում ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել զորքերը, ամրապնդվել։ Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ, ակնհայտ է, որ դա պայմանավորված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ որպես շանտաժի և ահաբեկման գործիք օգտագործելու ծրագրերով»,- ասել է Մալյարը։

Նրա խոսքով՝Ռուսաստանը շարունակում է Բելառուսի տարածքն ակտիվորեն օգտագործել ագրեսիա իրականացնելու համար։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10838անգամ
Վերջին լուրեր