Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Ապրիլ / 2022 : 14-58

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դեռևս շարունակվում են․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են, սակայն առայժմ վերջնական պլաններ կամ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Լավրովի խոսքով՝ բանակցությունները պետք է շարունակվեն։ Նա կարծում է, որ նախ պետք է ձևավորվեն Ստամբուլում Ուկրաինայի կողմից գրավոր ներկայացված համաձայնագրերը։ Ռուսաստանը դրանց համար արձագանք է պատրաստում։

Լավրովը նաև նշել է, որ մշակվում են ուկրաինական կողմի հետ հետագա հնարավոր շփումները։ Այս մասին կհայտարարվի ավելի ուշ։

Այսօր հաղորդվել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն ապրիլի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Ստամբուլում կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտի 7-ից ի վեր առաջին դեմ առ դեմ բանակցությունները։ Ըստ ռուսական կողմի՝ դրանք կառուցողական են եղել։ Կիևը խնդրել է իր վերջնական որոշումը ձևակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8189անգամ
Վերջին լուրեր