Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Ապրիլ / 2022 : 19-36

Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհակալություն հայտնել ռուս-ուկրաինական բանակցություններին աջակցելու համար։

Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ Ստամբուլում մարտի 29-ին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացմանն աջակցելու համար»,-հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվել է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում գնահատականներ են տրվել ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20619անգամ
Վերջին լուրեր