Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2022 : 16-15

Պուտինի ու Լուկաշենկոյի հարաբերությունները յուրահատուկ են․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հարաբերություններն անվանել է «եզակի» և նշել, որ նրանք միմյանց այնպես են հասկանում, ինչպես ոչ ոք։

«Ալեքսանդր Լուկաշենկոն յուրահատուկ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ»,- ասել է նա բելառուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները բանակցությունների ընթացքում կարող են նաև շատ կոշտ լինել։

Հավատացեք ինձ, նրանք երբեմն միմյանց ոչ լրիվ անձնական բաներ են ասում և շատ կոշտ: Որովհետև, ի վերջո, կան Բելառուսի և Ռուսաստանի շահերը»,-ասել է Պեսկովը և հավելել․ «Երկու նախագահներն էլ շատ կոշտ են՝ իրենց երկրների շահերը պաշտպանելիս»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6659անգամ
Վերջին լուրեր