Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2022 : 09-03

ԱՊՐԻԼԻ 4-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելի անձնավորությանը կթվա, որ ձեզ լիարժեք երջանկության համար ընդամենը քաղցրավենիք է հարկավոր։ Ուստի, պատրաստ եղեք, որ այսօր նա տուն է վերադառնալու կոնֆետներով եւ շոկոլադե սալիկներով։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը ձեր աջակցության կարիքը կզգա։ Չնայած վերջին շրջանում Նա գրեթե միշտ ակնկալում է ձեր օգնությունը, բայց այսօր առավել, քան երբեւէ, ձեր ընտրյալը պետք է զգա ձեր ներկայությունն իր կողքին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ստիպված եք լինելու տարաբնույթ գործեր անել կարճ ժամանակահատվածում։ Հետեւաբար, դուք Դ։ Մնում է հուսալ, որ Նա իրեն անտեսված չի զգա եւ օրը տխուր վերջաբան չի ունենա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Բարենպաստ օր ձեր երկրորդ կեսին դասեր տալու համար։ Բարի, բայց պահանջկոտ ուսուցիչ եղեք եւ դուք կբացահայտեք ձեր մեջ թաքնված հերթական տաղանդը։ Եթե ձեր սիրելին լողալ չգիտի, ուրեմն հենց այսօր եւ հենց դուք կարող եք սովորեցնել Նրան։ Բացի այդ, միասին հաճելի ժամանակ կանցկացնեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հատուկ իրավունքներ եւ արտոնություններ ունեցողի նման երջանիկ կզգա իրեն։ Նա կխոստովանի, որ բացի ձեզնից ուրիշ ոչ մեկն իր համար այդքան թանկ ու կարեւոր չեն, որքան դուք։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին չի ցանկանա հրաժարվել իր երազանքից եւ եթե օրը բարենպաստ չլինի, ապա շատ հավանական է, որ Նրա տրամադրությունը կընկնի։ Աստղերը հուշում են լինել ավելի զգոն ու նրբանկատ եւ անել հնարավոր ամեն ինչ՝ սիրելիին չհուսահատեցնելու համար։


ԿՇԵՌՔՆԵՐ

Ապրիլի 4-ին ռիսկի դիմելու ցանկությունը շատ մեծ կլինի։ Սակայն ձեր սիրելի էակը դեմ կլինի դրան։ Աստղերը հուշում են՝ եթե ձեր առջեւ դրած գործը Նրա հետ առնչություն չունի, ուրեմն ավելի լավ է, նրա չխոսեք այդ մասին։ Թող որ Նա տեղեկանա այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված կլինի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հանդիպելու եք ձեր երազանքների տղամարդուն։ Կարեւորը՝ հասկանալ, արդյոք Նա հենց այն մարդն է, ում դուք փնտրում էիք եւ ցանկանում եք ձեր կյանքն իր կողքին անցկացնել։ Հիանալի կլինի, որ նա ինքն էլ հասկանա դա, քանի որ հակառակ դեպքում Նրան համոզելն ավելի դժվար կլիներ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձեք մեկ այլ ճանապարհով հասնել ձեր նպատակին։ Եթե սիրո օբյեկտը անպատասխան է թողնում ձեր սերը, չի ընդունում ձեր նվերներն ու անակնկալները, ուրեմն պետք է մեկ այլ մարտավարություն ընտրել։ Օրինակ՝ այսօր լռության օր հայտարարեք եւ փոքր-ինչ տանջեք ձեր սիրելիին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հիշողությունների օր թող լինի ձեզ համար։ Խորը դարակներից հանեք եւ վերանայեք ձեր հին լուսանկարները, տեսագրությունները, որոնք հիշատակում են ձեր առաջին հանդիպումը։ Փորձեք հիշել, թե ինչ զգացողություններ եք ունեցել այդ օրը։ Ծիծաղեք ձեր արտաքին տեսքի կամ միամտության վրա։ Ապրիլի 26-ը հիշողությունների գիրկն ընկնելու օր է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ցույց տալ իր ինտելեկտի մակարդակը, տրամաբանող միտքը, իր հաճելի սովորությունները։ Թող որ այսօր դուք չտեսնեք մեդալի հակառակ կողմը, որն իրականում շատ լավ գիտեք։

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելի էակին ձեր ճշմարտացիությունը համոզելու համար հարկավոր է երկար համոզեք, քանի որ Նա չի հավատալու եւ վստահելու ձեզ՝ նույնիսկ եթե շատ մեծ ջանքեր գործադրեք։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39592անգամ
Վերջին լուրեր