Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2022 : 14-45

Արցախում մեծ բախումներ չկան, սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա. Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։

«Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Արման Սարգսյանի խոսքով՝ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել։

Փոխնախարարը նշեց, որ Արցախում իրավիճակն այս պահին կայուն լարված է։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12742անգամ
Վերջին լուրեր