Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Ապրիլ / 2022 : 12-30

Ռուսաստանում պաշտպանել են Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու գաղափարը. Բիբիլով

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել Է, որ ՌԴ-ի կազմ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են ռուսաստանցի առաջատար քաղաքական գործիչները, տեղեկացնում Է Է ՌԻԱ Նովոստին;

«Կարող եմ ասել, որ առաջատար քաղաքական գործիչները, առաջատար քաղաքագետները լիովին պաշտպանում են այդ գաղափարը, գնահատականներ են տալիս այդ հայտարարությանը, եւ նրանք հիանալի գիտեն, որ դա իրականում շատ կարեւոր Է Օսիայի ողջ ժողովրդի համար»,-ասել Է նա:

Բիբիլովի խոսքով՝ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են «Պետական Դումայի պատգամավորները, սենատորները, այն լուրջ քաղաքական գործիչները, որոնք խոսում են այն մասին, որ դրանք ճիշտ քայլեր են, դա անհրաժեշտ Է անել, դա անհրաժեշտ Է նաեւ ժողովրդի միավորման համար. դա շատ կարեւոր Է, դա աջակցություն Է»:

Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել Է, որ այժմ կոնսուլտացիաներ են անցկացվում ՌԴ-ի հետ, հանրաքվենի կարող Է կայանալ ապրիլի 10-ից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 5616անգամ
Վերջին լուրեր