Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Ապրիլ / 2022 : 14-06

Ռուսաստանը կարող է կրկին հարձակվել Ուկրաինայի վրա նույնիսկ խաղաղության պայմանագրից հետո․ Զելենսկի

Ռուսական բանակը կրկին կարող է պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, նույնիսկ եթե կնքվի խաղաղության պայմանագիր։ Պետք է միշտ պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության հարձակումների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent-ը։

«Մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ ձեզ հետ ստորագրենք ամենահզոր պայմանագիրը, Ռուսաստանը կարող է վերադառնալ երկու տարի հետո, մենք դա պարզապես հասկանում ենք, և եթե հասկանում ենք, պետք է վարվենք համապատասխանաբար», -ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսական կողմին ասել է, որ Ուկրաինան չի վստահում Ռուսաստանի Դաշնության երաշխիքներին։ «Ուկրաինան կկառուցի իրեն պաշտպանելու ունակ պետություն»,֊հավելել է Զելենսկին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7179անգամ
Վերջին լուրեր