Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2022 : 13-56

Պուտինն անձամբ է հրահանգել ռուսական զորքերը դուրս բերել Կիևի մարզից. Պեսկով

Ռուսաստանի կառավարությունը Կիևի մարզից զորքերը դուրս բերելու որոշում է կայացրել՝ բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու նպատակով։ Համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել ռուսական զորքերը դուրս բերել Կիևի մարզից։

«Բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով մենք ցանկացանք բարի կամքի ժեստ անել։ Մենք կարող ենք լուրջ որոշումներ կայացնել բանակցությունների ընթացքում, այդ իսկ պատճառով նախագահ Պուտինը հրամայել է մեր զորքերին լքել մարզը »,- ասել է Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12913անգամ
Վերջին լուրեր