Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2022 : 15-43

Իտալիայում անհայտ անձինք հրկիզել են Վլադիմիր Սոլովյովին պատկանող վիլլան

Անհայտ անձինք փորձել են հրկիզել Կոմո լճում գտնվող վիլլան։ La Repubblica թերթի պնդմամբ՝ խոսքը Մենաջո քաղաքում անշարժ գույքի մասին է, որի վրա Իտալիայի իշխանությունը կալանք է դրել՝ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկելուց հետո։

«Կարաբիներների հետաքննությունը շարունակվում է, բայց արդեն կարող ենք ասել, որ վանդալները լուրջ վնաս չեն հասցրել»,-ասել է Մենաջոյի քաղաքապետ Միքելե Սպաջարին։

Նշվում է, որ հրդեհի մասին հայտնել են անցորդները, ժամանած հրշեջներն արագ մարել են կրակը։ Հավանական հրկիզման մասին է վկայում այն ​​փաստը, որ տեղում անվադողեր են հայտնաբերվել, գրում է թերթը։

Իսկ Corriere della Sera-ն հրատարակությունն էլ հայտնում է նաև, որ վնասվել է ևս մեկ տուն, որը, իբր, պատկանում է հաղորդավարին, որի պատերին գրություններ են թողել։

Դիտվել է 24437անգամ
Վերջին լուրեր