Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2022 : 09-51

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին ամուսնու հետ լքել է Ռուսաստանն ու Երեւան ժամանել (տեսանյութ, լուսանկարներ)

Ռուս ամենահայտնի հեռուստահաղորդավարուհիներից մեկը՝ Եկատերինա Ստրիժանովան ամուսնու հետ հեռացել է Ռուսաստանից ու ժամանել Հայաստան:

Տելեգրամյան իր ալիքում հայտնելով այս մասին, Ստրիժանովան նշել է, որ Հայաստանում ամենուր ջերմություն ու դրական վերաբերմունք է տեսնում:


«Ողջույններ Երևանից։ Այսօր +20 աստիճան է, ջերմություն է՝ բոլոր առումներով։ Փողոցում մարդիկ են մոտենում ու մեզ «բարի գալուստ Հայաստան» մաղթում»,- գրել է հեռուստաաստղը:

Նա հավելել է, որ վերջին 40 օրվա ընթացքում իր հեռախոսը բառացիորեն «կարմրում էր անեծքներից», հոգնել է շարունակ լսվող նեգատիվից և հիմա յուրաքանչյուր բարի խոսք իր համար «առանձնակի արժեքավոր» է դարձել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։

Տեսանյութերը դիտեք այստեղ

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 67595անգամ
Վերջին լուրեր