Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2022 : 11-19

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 60423անգամ
Վերջին լուրեր