Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2020 : 11-02

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 102-ով՝ հասնելով 2884-ի

Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում: 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։ 

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 16834անգամ
Վերջին լուրեր