Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2022 : 13-49

Պուտինը վերջին հրաժեշտն է տվել Վլադիմիր Ժիրինովսկուն (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Պետության ղեկավարը կարմիր վարդերի մեծ փունջ է թողել, որից հետո մի քանի վայրկյան լուռ կանգնել է այնտեղ, գրում է aif.ru֊ն։

Նախագահի հեռանալուց հետո Արհմիությունների տան Սյուների սրահում սկսվել է Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությունը։ Դահլիճը լցված էր քաղաքական գործչի ընտանիքի անդամներով ու հարազատներով, նրա կուսակիցներով ու գործընկերներով։ Վլադիմիր Վոլֆովիչին հրաժեշտ տալու է եկել նաև Ռուսաստանի նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Տեսանյութը՝ ստորև


Հիշեցնենք, որ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար:

Քաղաքական գործչին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 34993անգամ
Վերջին լուրեր