Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2022 : 15-59

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով. Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով տնտեսական հարցերին նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվարկվի այլ արժույթներով», այլ ոչ թե դոլարով, ինչի շուրջ հետագայում կողմերը կպայմանավորվեն:

Նա ընդգծել է, որ նախորդ տարի երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.6 մլրդ դոլար:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21032անգամ
Վերջին լուրեր