08 / Ապրիլ / 2022 : 17-58
Լավրովը՝ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ուժերի ներխուժման մասին
Խաղաղապահ զորախումբը հետաքննում է մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Այս մասին ապրիլի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ուժերի ներխուժման մասին հարցին։
«Միջադեպի հենց սկզբից մենք հայտարարել ենք, որ մեր խաղաղապահ զորախումբը զբաղվում է բոլոր հանգամանքների պարզաբանմամբ։ Մենք այսօր այդ մասին խոսել ենք։ Չէի ցանկանա առաջ ընկնել եւ որեւէ վերջնական դատողություն անել։
Համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուսական խաղաղապահ զորախմբին, եւ երբեմն այդ զորախմբին «պատասխանատվության ենթարկելու» կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքն այն ահռելի դերին, որն ունի ռուսական խաղաղապահ զորախումբն այս տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում։
Այո, ոչ մեծ միջադեպեր լինում են։ Եվ այդ կոնկրետ միջադեպը եւս մեկ անգամ նշում է, որ մենք՝ զինվորականների գծով, հետաքննում ենք։ Կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն»,- ասել է Լավրովը։
«Ինչպես արդեն ասել եմ, խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս-քվոյի ապահովման և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության պահպանման նպատակով: Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս-քվոն կվերականգնվի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կշարունակի իրականացնել իրենց կարևորագույն գործառույթը և առաքելությունը»,- եզրափակել է Միրզոյանը:
Տեսանյութը՝ ստորև
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
81049անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...