Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2022 : 11-34

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ

Հայաստանում ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 662 դեպք, որից 410 հազար 310-ը`առողջացած, 8620-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2052 բուժառու:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:



Մեկ օրում կատարվել է 2853 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, առողջացել է 15 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 996 հազար 57 -ի:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12500անգամ
Վերջին լուրեր