11 / Ապրիլ / 2022 : 13-10

12-ամյա փոքրիկի մոտ ատամնացավից լուրջ բարդություն է առաջացել. Արմեն Մուրադյան

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ահազանգում է անչափահասների մոտ ատամնացավից առաջացած բարդությունների մասին։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Հարգելի ծնողներ, ևս մեկ անգամ եղե՛ք իրազեկված։ Նկարում պատկերված 12-ամյա փոքրիկի մոտ պարզ ատամնացավից առաջացած բարդություն է: Օրեր շարունակ ընդունել են ոչ արդյունավետ դեղամիջոցներ, սակայն… Նման դեպքերը խիստ վտանգավոր են և լի կյանքին վտանգ ներկայացնող մի շարք բարդություններով։ Եղե՛ք զգոն, նույնիսկ պարզ ատամնացավի դեպքում անհապաղ դիմել մանկական ստոմատոլոգի, բացառել ցավազրկողների անհիմն երկարատև օգտագործումը։ Բարեբախտաբար փոքրիկը բարեհաջող վիրահատվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում:

Գտնվում է հետվիրահատական բուժման փուլում, կյանքին վտանգ չի սպառնում»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 58864անգամ
Վերջին լուրեր