Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Ապրիլ / 2022 : 15-57

Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է. կան տասնյակ հազարավոր զոհեր. Զելենսկի

Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր և սնունդ տանել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով` պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում: Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։

Նա կարծիք է հայտնել, որ արեւմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայից:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18129անգամ
Վերջին լուրեր