Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Ապրիլ / 2022 : 19-10

Պատրաստ չեմ խոսել հաղթանակի մասին. Զելենսկին՝ Կիևի համար պայքարի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ պատրաստ չէ ասել, որ ուկրաինական զորքերը հաղթել են Կիևի համար ճակատամարտում։ Այս մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում։

Ուկրաինացի ղեկավարի խոսքով` կարելի է միայն վստահաբար ասել, որ հաջողվել է իրենցը պահել։

«Կարծում եմ, որ սա վերջնական հաղթանակը չէ: Վստահ չեմ, որ այն վերջինն է: Վստահ եմ, որ չի կարելի ասել, որ մենք հաղթել ենք Կիևի ճակատամարտում, հետո ինչ-որ բան կորցնել, ես այսպես չեմ կարող գնահատել: Կարող եմ այդ մասին ասել միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք այս պատերազմում և ազատագրենք մեր տարածքները: Որովհետև Բուչան մեծ Կիևի մի մասն է: Եթե մարդիկ են կոտորվել Բուչայում, Գոստոմելում և Իրպինում, մենք հաղթե՞լ ենք այս ճակատամարտում: Ես վստահ չեմ: «Մենք մերը պահեցինք և չտվեցինք, ես դա կարող եմ հաստատել: Իսկ թե արդյոք հաղթել ենք, ես պատրաստ չեմ դրա մասին խոսել», - ասել է Զելենսկին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21183անգամ
Վերջին լուրեր