11 / Ապրիլ / 2022 : 19-51

Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան ՔՊ-ն․ Ալեն Սիմոնյան

Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ էԱյս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան հարցերին, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- ասել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը համարում է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11234անգամ
Վերջին լուրեր