Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2022 : 13-49

ՊՆ-ում անցկացվելու է վիճակահանություն՝ բնակարանի ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակով

ՊՆ-ում անցկացվելու է վիճակահանություն՝ բնակարանի ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակով։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

«Ի գիտություն ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների.

2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։

Զինծառայողի մասնակցության անհնարինության դեպքում վիճակահանությանը կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը` լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Վիճակահանությանը չեն մասնակցում բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ընդգրկված զինծառայողները»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 81362անգամ
Վերջին լուրեր